ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ասադովը բացեց այն պայմանավորվածությունը, որը հանրությունից թաքցնում է փաշինյանական վարչախումբը

Ասադովը բացեց այն պայմանավորվածությունը, որը հանրությունից թաքցնում է փաշինյանական վարչախումբը
28.08.2025 | 10:41

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հաղորդմամբ՝ Հայաստանն ընդունել է Ադրբեջանից Նախիջևան անխոչընդոտ ճանապարհի վերաբերյալ նախագահ Իլհամ Ալիևի պահանջը։

Ասադովի այս հայտարարությունը, ըստ էության, լույս է սփռում փաշինյանական վարչախմբի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունների վրա և արժանի է որոշ դիտարկումների։

Առաջին՝ Ասադովի հայտարարությամբ ի չիք են դառնում վարչախմբի կողմից այն կեղծ պնդումները, որի համաձայն նախատեսվող միջանցքը իբրև թե հայկական իրավազորության ներքո է գտնվելու։

Երկրորդ՝ Ասադովի այս հայտարարությունը վկայում է այն մասին, որ թշնամական պետության ղեկավար Ալիևը կարողացել է հասնել այն բանին, որ ինչպես ինքն էր նշել Հայաստանով երթևեկելիս ադրբեջանցիները հայ սահմանապահի երես չպետք է տեսնեն։ Այլ կերպ ասած հայ սահմանապահները չպետք է լինեն։

Երրորդ՝ փաստենք, որ հերթական անգամ հայ հասարակությունը ադրբեջանական կողմից է տեղեկանում՝ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Եվ բնականաբար հաշվի առնելով վերջին տարիների փորձը՝ ադրբեջանական կողմի հայտարարությունները, որպես կանոն իրականություն են դառնում։

Եվ չորրորդ՝ Ասադովի այս հայտարարությունը վերջնականորեն փաստում է, որ ի հեճուկս փաշինյանական վարչախմբի քարոզչության, չկա այսպես կոչված «խաղաղության» գործընթաց, այլ կա թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջների կատարում և Հայաստանի հարատև կամ շարունակական կապիտուլյացիա։

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4763

Մեկնաբանություններ